Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Մոսկվա


Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Մոսկվա
Մարտ 30 21:13 2019

Ապրիլի 4-ին կայանալիք Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստին և դրան նախորդող փորձագիտական խմբի նիստին մասնակցելու նպատակով՝ 2019 թվականի ապրիլի 2-ից 4-ը Մոսկվա կմեկնի Հայաստանի պատվիրակությունը:

Պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված է 13 մարդ, կգլխավորի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Պատվիրակության կազմում են, մասնավորապես, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, Տրանսպորտի, կապի եւ ՏՏ ոլորտի նախարար Հակոբ Արշակյանը, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը եւ այլք: