Արսեն Թորոսյանն անդրադարձել է առողջապահության փոխնախարարին բերման ենթարկելու լուրերին


Արսեն Թորոսյանն անդրադարձել է առողջապահության փոխնախարարին բերման ենթարկելու լուրերին
Մարտ 30 20:49 2019

ՀՀ  առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Այս պահին Հայաստանում չեմ և քիչ առաջ տեղեկացա, որ ԱԱԾ-ն իրականացրել է օպերատիվ հետախուզական միջոցառում, ինչից հետո բերման է ենթարկել իմ տեղակալ Արսեն Դավթյանին։

Այլ մանրամասների այս պահին չեմ տիրապետում։ Կարծում եմ ԱԱԾ-ն պարզաբանում կտա ավելի ուշ»: