Հայաստանի եւ Ռուսաստանի միջկառավարական հանձնաժողովների նիստը կանցկացվի ապրիլի 4-ին՝ Մոսկվայում


Հայաստանի եւ Ռուսաստանի միջկառավարական հանձնաժողովների նիստը կանցկացվի ապրիլի 4-ին՝ Մոսկվայում
Մարտ 30 20:37 2019

Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովների նիստը կանցկացվի ապրիլի 4-ին՝ Մոսկվայում։ Այդ մասին հայտնում է ռուսական Tass գործակալությունը։

Մոսկվա Հայաստանի պատվիրակության գործուղման մասին որոշումը, որը շաբաթ օրը հրապարակվել է կառավարության կայքում, ստորագրել է հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստին (ապրիլի 4-ին) և դրան նախորդող փորձագիտական խմբի նիստին (ապրիլի 3-ին) մասնակցելու նպատակով՝ 2019 թվականի ապրիլի 2-ից 4-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել պատվիրակություն»,- ասվում է կառավարության ղեկավարի որոշման մեջ։

Փաստաթղթի համաձայն, հայկական կողմից նիստին կմասնակցեն փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, տրանսպորտի եւ կապի նախարար Հակոբ Արշակյանը, ինչպես նաեւ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը։