Հիվանդասենյակում՝ 4 տարբեր պայուսակներից 4 դրամապանակ էր գողացել․ ոստիկանների բացահայտումը


Հիվանդասենյակում՝ 4 տարբեր պայուսակներից 4 դրամապանակ էր գողացել․ ոստիկանների բացահայտումը
Մարտ 30 20:25 2019

Մարտի 29-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներն իրացնելով, գողություն կատարելու կասկածանքով, Այգեստան փողոցից բերման են ենթարկել 35-ամյա Վիգեն Մ․-ին։ Նա խոստովանական բացատրություն է տվել, որ մարտի 27-ին, ժամը 18.00-ին, օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից, բժշկական կենտրոններից մեկի հիվանդասենյակում, 4 տարբեր պայուսակներից գողացել է 4 դրամապանակ: Գողոնն առգրավվել է: Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողներին հայտանաբերելու ուղղությամբ: Պատճառված վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր:

*** Ծանուցում.

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն