Արարատյան դաշտում առաջիկա օրերին բացասական ջերմաստիճան չի կանխատեսվում. Սուրենյան


Արարատյան դաշտում առաջիկա օրերին բացասական ջերմաստիճան չի կանխատեսվում. Սուրենյան
Մարտ 30 20:00 2019

Արարատյան դաշտում առաջիկա 5 օրերին բացասական ջերմաստիճան չի կանխատեսվում։ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Հարգելի գյուղատնտեսներ, ի պատասխան ձեր բազմաթիվ հարցումների, հայտնում ենք, որ առաջիկա 5 օրերին Արարատյան դաշտում բացասական ջերմաստիճան չի կանխատեսվում։ Գիշերային ժամերին նվազագույն ջերմաստիճանը Արարատյան դաշտում կտատանվի +1․․․+3 աստիճանի սահմաններում»,-գրել է Սուրենյանը: