Սուրբ Գայանե վանքում կկատարվի հոգեհանգիստ՝ Լուիզ Մանուկյան Սիմոնի համար


Սուրբ Գայանե վանքում կկատարվի հոգեհանգիստ՝ Լուիզ Մանուկյան Սիմոնի համար
Մարտ 29 17:55 2019

Մարտի 31-ին Սուրբ Գայանե վանքում, Սուրբ Պատարագի ավարտին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության մասնակցությամբ, կկատարվի հոգեհանգստյան պաշտոն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարազատ զավակ, ազգային մեծ բարերար, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության երկարամյա նախագահ բարեհիշատակ տիկին Լուիզ Մանուկյան Սիմոնի մահվան 40-օրեքի առիթով:

Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական գրասենյակը։