Նարեկ Սարգսյանին արտահանձնելու հետ կապված ձգձգումներն անհանգստանալու առիթ չէ. Ա. Դավթյան


Նարեկ Սարգսյանին արտահանձնելու հետ  կապված ձգձգումներն անհանգստանալու առիթ չէ. Ա. Դավթյան
Մարտ 29 16:00 2019

Որպես կանոն, ոչ ոք այդպես հեշտությամբ չի հանձնվում: Անդրադառնալով Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի արտահանձնման գործընթացին՝ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

«ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի արտահանձնման գործընթացն ընթացքի մեջ է, հայկական կողմն ուղարկել է անհրաժեշտ փաստաթղթերը և սպասում է պատասխանի»,–ասաց նա:

Դավթյանի խոսքով ՝արտահանձնման հարցը տարբեր նրբություններ ունի և այս ձգձումները անհանգստանալու առիթ չեն:

Դատախազը նշեց, որ դեպքեր եղել են, երբ արտահանձնելու գործընթացը մեկ տարի է տևել:

Հիշեցնենք, որ Նարեկ Սարգսյանը, ով գտնվում էր միջազգային հետախուզման մեջ  հայտնաբերվել է 2018թ. դեկտեմբերի 6-ին Պրահայում՝ որպես Ֆրանկլին Գոնսալես: