Բակո Սահակյանը ներկա է գտնվել Արամ Մանուկյանի 140-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը


Բակո Սահակյանը ներկա է գտնվել Արամ Մանուկյանի 140-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը
Մարտ 29 14:17 2019

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 29-ին ներկա է գտնվել Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում Արամ Մանուկյանի 140-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը: 

Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: 

Նախագահը կարեւորել է նման միջոցառումների անցկացումը՝ բարձր գնահատելով Արամ Մանուկյանի ներդրումն ազգային-ազատագրական պայքարում եւ Հայաստանի առաջին հանրապետության ստեղծման ու պաշտպանության գործում: