Այժմ Մանվել Գրիգորյանը 100 միավոր ինսուլին է ստանում, իսկ միջազգային նորմի համաձայն ՝ 50 միավորի դեպքում անձի կյանքին վտանգ է սպառնում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մ. Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը:
«Երբ Մանվել Գրիգորյանին ձերբակալեցին, նա ուներ որոշակի հիվանդություններ, այդ թվում շաքարային դիաբեթ: Նա դեղորայք էր ստանում, սակայն կալանավայրում դրանք ընդհատվեցին:
Երեք-չորս ամիս անց բժիշկները բարձրաձայնեցին, որ բացասական դինամիկա կա անձի առողջական վիճակի հետ կապված և ցուցում տվեցին ինսուլին տալ, իսկ ևս մի քանի ամիս անց, ցուցում տվեցին ավելացնել ինսուլինի չափաբաժինը»,-ասաց նա:
Փաստաբանի խոսքով՝ Մանվել Գրիգորյանը միայն առողջական վիճակից ելնելով է համաձայնել դիմել ՄԻԵԴ:
«Երբ իմ պաշտպայալին հյտնեցինք, որ մտադիր ենք ՄԻԵԴ-ին դիմել, նա արգելեց՝ ասելով, որ Հայաստանին դատի չի տա,սակայն երբ մենք նրան ասացինք, որ նրա հանդեպ կլասսիկ խոշտանգում է իրականացվում և նա դանդաղ մահանում է,միայն այդ բանից հետո համաձայնեց»,-ասաց փաստաբանը:
ՄԻԵԴ-ը ապացույցներ է պահանջել, որ անձը գտնվում է կալանքի տակ և ունի առողջության հետ կապված բացասական դինամիկա, որը ներկայացրել են պաշտպանները:
«Պետական լիազոր մարմինների անգործության և հանցավոր անտարբերության պատճառով վաղը պատասխանատվութունն է կրելու ՀՀ-ն: Այսօր Մանվել Գրիգորյանին ոչ թե բուժում են, այլ ընդամենը ցավազրկում: Կալանքի հիմքեր չկան անօրինական են պահում, որպեսզի կորզեն ինքնախոստովանական ցուցմունքներ»,-ասաց Բաղդասարյանը:
Ավելի վաղ հայտնել էնք, որ Մանվել Գրիգորյանին կալանավայրից տեղափոխել են հիվանդանոց: