Բակո Սահակյանը նախագահել է Արցախի կառավարության նիստը. նա տվել է հանձնարարականներ


Բակո Սահակյանը նախագահել է Արցախի կառավարության նիստը. նա տվել է հանձնարարականներ
Մարտ 25 13:13 2019

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ մարտի 25-ին տեղի է ունեցել  կառավարության նիստ:

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նիստի օրակարգում ընդգրկված հարցերի քննարկման ընթացքում նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ: