Առաջիկա 5 օրերին Արարատյան դաշտում բացասական ջերմաստիճան չի կանխատեսվում. Սուրենյան


Առաջիկա 5 օրերին Արարատյան դաշտում բացասական ջերմաստիճան չի կանխատեսվում. Սուրենյան
Մարտ 25 11:11 2019

Առաջիկա 5 օրերին Արարատյան դաշտում բացասական ջերմաստիճան չի կանխատեսվում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Հարգելի գյուղատնտեսներ, ի պատասխան ձեր բազմաթիվ հարցումների, հայտնում ենք, որ առաջիկա 5 օրերին Արարատյան դաշտում բացասական ջերմաստիճան չի կանխատեսվում։ Գիշերային ժամերին նվազագույն ջերմաստիճանը Արարատյան դաշտում կտատանվի +1․․․+3 աստիճանի սահմաններում»: