Ինչքան բուն միջոցառման հատվածին մոտեցա, այնքան տեսա, որ շրջապատում, դիմացը, կողքերը՝ ամենուրեք աղբ է։ Անդրադառնալով Սոս Սարգսյանի թատրոնի հիմնարկեքի արարողությունը՝ այսօր իրականացվող համապետական շաբաթօրյակի ժամանակ լրագրողներին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ճիշտն ասած մտածեցի, որ այդ պայմաններում չի կարելի հանդիսավոր միջոցառում անել, և դա կլինի անհարգալից վերաբերմունք առաջին հերթին Սոս Սարգսյանի հանդեպ։
Հեռանում էի, որ գնայի Կոտայքի մարզ, հետո մտածեցի՝ ես ինքս կարող եմ մաքրել տարածքը և հիմա զբաղված եմ այդ գործով։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր այս ընթացքում օգնում են կամ կորոշեն մեզ օգնել», - ասաց ՀՀ վարաչպետը։
Նրա խոսքով ՝ իշխանությունն այսօր կա, վաղը չկա, բայց այս միջավայրը շարունակելու է գոյություն ունենալ։ «Համազգային թատրոնի հիմնարկեքի արարողությունը պետք է աղբի մե՞ջ տեղի ունենար։ Սա ոչ թե ինձ համար է վիրավորական, այլ ես ինձ վիրավորված եմ զգում առաջին հերթին Սոս Սարգսյանի համար», - ասաց Նիկոլ Փաշինյանը։