Միհրան Պողոսյանը ՀՔԾ-ին առաջարկել է իրեն հարցաքննել տեսակապի միջոցով. ՀՔԾ


Միհրան Պողոսյանը ՀՔԾ-ին առաջարկել է իրեն հարցաքննել տեսակապի միջոցով. ՀՔԾ
Մարտ 22 17:29 2019

ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը Հատուկ քննչական ծառայության հարցաքննության հրավերին ի պատասխան առաջարկել է իրեն հարցաքննել տեսակապի միջոցով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:

«Միհրան Պողոսյանի տեսակապի միջոցով հարցաքննելու առաջարկը մերժվել է, քանի որ նման ընթացակարգ ՀՀ քրեական դատավարությամբ նախատեսված չէ: Վարույթն իրականացնող մարմինը Միհրան Պողոսյանին կրկին հրավիրել է հարցաքննության՝ առաջարկելով տեղեկացնել ՀՀ վերադառնալու ժամկետների մասին»,- հայտնեց ՀՔԾ մամուլի քարտուղարը:

Հարցին՝ ի՞նչ կարգավիճակով է նա հրավիրվել ՀՔԾ, Մամուլի քարտուղարը նշեց, որ Միհրան Պողոսյանը մեղադրյալի կարգավիճակ չունի եւ հրավիրվել է վկայի կարգավիճակով։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում