Աննա Հակոբյանը Սորոսի հիմնադրամից դրամաշնորհ չի ստացել. Աննա Հակոբյանի գրասենյակ


Աննա Հակոբյանը Սորոսի հիմնադրամից դրամաշնորհ չի ստացել. Աննա Հակոբյանի գրասենյակ
Մարտ 18 11:12 2019

«Իրավունք» թերթում 11.03.2019 թվականին հրապարակված «Սորոսի հիմնադրամից փող է ստացել նաև Աննա Հակոբյանը» հոդվածը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում են Աննա Հակոբյանի գրասենյակից: 

Հիշեցնենք, որ «Իրավունք» թերթը գրել էր. «Տխրահռչակ Սորոսի հիմնադրամի դրամաշնորհների ցանկն ուսումնա­սիրելիս պարզվեց, որ 2000 թվականի հուլիսի 18-ին 3086 ԱՄՆ դոլար է տրվել A&M հրատարակչական տանը, որի կոնտակտային անձը համարվում էր Աննա Հակոբյանը»: 

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը որևէ առնչություն չունի A&M հրատարակչատան հետ և Բաց հասարակությունների հիմնադրամների հայաստանյան գրասենյակից դրամաշնորհ չի ստացել: 

Համաձայն «ՀՀ Զանգվածային լրատվության մասին» օրենքի 8-րդ հոդվածի (Հերքման և պատասխանի իրավունք) կետերի` սույն գրությունը 12.03.2019 թվականին ուղարկվել է նաև «Իրավունք» թերթի խմբագրություն, սակայն հերքման տեքստը մինչ օրս չի հրապարակվել: