Սյունիքում ձյուն է տեղում. Տիգրանաշենի ոլորաններում բուք է


Սյունիքում ձյուն է տեղում. Տիգրանաշենի ոլորաններում բուք է
Մարտ 18 09:41 2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ին՝ ժամը 08:40-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը փակ է:

Դժվարանցանելի են Տիգրանաշենի ոլորանները, Շիրակի մարզի Ամասիայի եւ Աշոցքի տարածաշրջանների, Արագածոտնի մարզի Թթուջուր, Եղիպատրուշ, Չքնաղ, Քուչակ, Ձորագլուխ, Վարդենիս գյուղերի  միջհամայնքային ավտոճանապարհները:

Սոթք-Քարվաճառ եւ Արագած-Թալին ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան, Քաջարան քաղաքներում եւ «Մեղրու սար» կոչվող տարածքում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Տիգրանաշենի ոլորաններում բուք է, Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող տարածքում՝  մառախուղ:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։