«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«2022թ. սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Հայաստանը կրեց ծանր կորուստներ․ ունեցանք ավելի քան 200 զոհ և տարածքային կորուստներ Ջերմուկի հատվածում, որոնք մինչ այսօր չեն վերականգնվել։
Այդ օրերի ցավը շարունակում է մնալ մեր ժողովրդի հիշողության մեջ։ Մեր հերոսները իրենց կյանքը զոհեցին հայրենիքի պաշտպանության համար, իսկ նրանց անունը հավերժ կմնա մեր սրտերում։
Հավերժ փառք մեր նահատակներին»,- գրում է նա։