12 ժամ ջուր չի լինելու Դիլիջան քաղաքում


12 ժամ ջուր չի լինելու Դիլիջան քաղաքում
Մարտ 18 09:23 2019

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ մարտի 18-ին ժամը 09.00-21.00 կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի՝ Թբիլիսյան խճուղու, Գայի, Հովսեփյան, Մաքսիմ Գորկի փողոցների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: