Քաղաքապետարանը չի քննարկում քաղաքի մանսարդերը քանդելու ծրագիր


Քաղաքապետարանը չի քննարկում քաղաքի մանսարդերը քանդելու ծրագիր
Մարտ 16 18:11 2019

Երեւանի քաղաքապետարանի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Կայքերից մեկում այսօր հրապարակված տեղեկության վերաբերյալ տարընթերցումների տեղիք չտալու համար հայտնում եմ, որ քաղաքապետարանը չի քննարկում քաղաքի մանսարդերը քանդելու ծրագիր։ 
Խոսքը տարբեր տարիներին տարերայնորեն կառուցված մանսարդները ընդհանուր տեսքի բերելու ծրագրի մասին է, որը նպատակ ունի գեղարվեստական լուծումներով դրանք հնարավորինս ներդաշնակեցնելու փողոցների ընդհանուր ճարտարապետական լուծումներին»։