Կենտրոնական ավտոկայանի տնօրենի մեքենան այրելու դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում


Կենտրոնական ավտոկայանի տնօրենի մեքենան այրելու դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում
Մարտ 7 18:38 2019

ՀՀ կենտրոնական (Կիլիկիա) ավտոկայանի տնօրեն Ռոման Համբարձումյանի ավտոմեքենան այրելու դեպքի կապակցությամբ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Դեպքի կապակցությամբ նշանակվել է փորձաքննություն։

Հիշեցնենք, որ «Հայավտոկայարան» ՓԲԸ գործադիր տնօրեն Աշոտ Մնացականյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ մարտի 1–ի լույս 2–ի գիշերը այրել են Կենտրոնական ավտոկայանի տնօրեն Ռոման Համբարձումյանին պատկանող «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան:

«Բոլոր նրանք, ովքեր կապ ունեն էս դեպքի հետ, ովքեր ուզում են վախեցնել մեզ կամ խոչընդոտել մեր աշխատանքը Հայավտոկայարան ՓԲԸ-ում, պաշտոնապես հայտարարում եմ՝ վենդետա լինելու ա, բայց իրավական»,–գրել էր նա։