Ռուսաստանի հետ հարաբերությունների այլընտրանք Երևանը չունի. Բ. Նավասարդյան


Ռուսաստանի հետ հարաբերությունների այլընտրանք Երևանը չունի. Բ. Նավասարդյան
Մարտ 7 16:00 2019

Ռուսական էլիտան հաշտվել է այն մտքին, որ Վլադիմիր Պուտինը իշխանությունում կմնա նաև 2024-ից հետո, իսկ փոփոխությունները, ինչպես հայտնի է, Ռուսաստանում անխուսափելիորեն կազդեն Հայաստանի հետ հարաբերությունների վրա: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց  Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։

«Ռուսաստանի հետ հարաբերությունների այլընտրանք Երևանը չունի, և այլ դիվիդենդներ Հայաստանն այս միությունից չի քաղի։ Ռուսաստանի հետ հարաբերությունները պետք է լինեն ԵՏՄ-ում Հայաստանի անդամակցության «մեխը»։ Եթե մեզ հաջողվի,  քիչ թե շատ, հաջող զարգացնել այդ հարաբերությունները, ապա մնացած խնդիրները՝ կապված, մասնավորապես, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հետ, մեզ չպետք է հուզեն, քանի որ Ռուսաստանից բացի Երևանն այդ կազմակերպությունում այլ դաշնակիցներ չունի»,- նշել է Նավասարդյանը։

Նավասարդյանը նշեց, որ  Ռուսաստանում սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացման հետ կապված՝ նախագահի վարկանիշն ընկնում է։

«Փոփոխությունները Ռուսաստանում անխուսափելիորեն կազդեն Հայաստանի հետ հարաբերությունների վրա, սակայն դրան արդեն պետք է հանգիստ արձագանքել»,- ասաց նա: