Ի՞նչ էր ուզում ասել Աննա Հակոբյանը


Ի՞նչ էր ուզում ասել Աննա Հակոբյանը
Մարտ 7 14:00 2019

Հայկական լրատվամիջոցները պետք է բարձունքում լինեն անկախ ամեն ինչից, իշխող ուժերից, քաղաքականություններից, կուսակցություններից: Ի վերջո ղեկավարները, կառավարությունները, կուսակցությունները գալիս-գնում են, իսկ մամուլը միշտ մնում է, և մամուլը պետք է միշտ լինի իր բարձր դիրքերում: Անդրադառալով բրյուսելյան իր  այցի հետ կապված գրառմանը՝ այս անգամ ոչ թե  իր լրատվամիջոցում, այլ ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը:

Ավելի վաղ Աննա Հակոբյանը ինքնահարցազրույց էր արել, որտեղ ինքն իրեն տվել էր բոլոր այն հարցերը, որոնց երևի կցանկանար պատասխանել, սակայն Բրյուսելում այդպես էլ  ոչ մի լրագրող չէր մոտեցել, ու  գոնե մի հարց տվել:

Առաջին տիկինը, հավանաբար, չի ադապտացվել իր նոր կարգավիճակին և նրա մեջ դեռ եռում է լրագրողի մասնագիտությունը, սակայն այդ դեպքում անգամ, պետք է հիշել, որ լրագրությունը կանոններ ու էթիկա ունի, և որ լրագրող գործընկերներին վատաբանելով ու հեգնելով, իր նյութը գուցե դիտարժան դարձնի, բայց ոչ՝ ավելին: Գրագիտությունն էլ պակաս կարևոր չէ...

Ինչ վերաբերում է Աննա Հակոբյանի այն դիտարկամանը, որ  լրագրողները շոկի մեջ են ընկել իրեն տեսնելով՝ այս ու այն կողմ վազել, ապա նշենք, Աննա Հակոբյանը, այսպես ասած, ժողովրդի ու լրագրողների հետ  «քայլած» մարդ է,  և հազիվ թե նրա ներկայությունը լրագրողների մոտ շոկ առաջացնի, ուստի ավելի ճիշտ կլիներ, Աննա Հակոբյանն իր հոդվածը վերնագրեր՝ Խաբկանք  Բրյուսելում:

Ի դեպ լավ կլիներ, որ Աննա Հակոբյանն իր ծավալուն անպատասխան հարցազրույցի փոխարեն պարզապես միանգամից պատասխաներ,թե ինչու էին ինքը և դուստրը մեկնել Բելգիայի Թագավորություն:

Հիշեցնենք, որ  Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալով կարծիք ու հույս կար, որ լրագրողների իրավունքներն   ու  խոսքի ազատությունն այլևս վտանգված չի լինի, քանի որ և՛ նա, և՛ Աննա Հակոբյանը լրագրողներ են և բազմամյա փորձ ունեն այս ոլորտում, սական կարճ ժամանակ անց պարզ դարձավ, որ  դա այքան էլ այդպես չէ, և որ նրանք այդքան էլ հանդուրժողականություն  չեն ցուցաբերում  ազատ խոսքի նկատմամբ: