Մարտի 1-ի գործով «ցանկալի» ցուցմունք տալու համար Ալբերտ Բաղդասարյանը նշանակվել է զինված ուժերի գլխավոր շտաբի կազմակերպչական-զորահավաքային վարչության պետի պաշտոնում։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն։
«Իշխանությունները խրախուսում են «Մարտի 1»-ի քրեական գործով «ցանկալի» ցուցմունքներ տված զինվորականներին։ Այս համատեքստում է տեղի ունեցել նաեւ Ալբերտ Բաղդասարյանի նշանակումը զինված ուժերի գլխավոր շտաբի կազմակերպչական-զորահավաքային վարչության պետի պաշտոնում։
Կայքի տեղեկություններով՝ Ա. Բաղդասարյանն այն սակավաթիվ զինվորականներից է, որը ՀՔԾ պետի ասուլիսից օրեր անց տվել է «ցանկալի» ցուցմունքը, թե իբր իրեն գումար են տվել։ Ընդ որում՝ նա չի նշել, թե ով եւ ինչի համար՝ նվազագույնի հասցնելով նրա ցուցմունքի իսկությունը ստուգելու հնարավորությունը։ Ընդ որում՝ նա մարտի 1-ին անկարգությունների վայրում չի եղել, այսինքն՝ ներգրավված չի եղել արտաքին ծառայության մեջ, գտնվել է օպերատիվ վարչությունում, սակայն ասել է, թե մարտի 1-ի իրադարձությունները տեւել են մի քանի օր ու պատմել տարբեր անանուն աղբյուրներից լսած խոսակցությունները»,– գրել է կայքը։