Ֆորբս հանդեսը հրապարակել է 2019 թվականի միլիարդատերերի ցուցակը: Անցած տարվա ընթացքում միլիարդատերերի ցանկը համալրվել է 195 անունով, որոնք միասին 362 միլիարդ դոլար են տնօրինում: Նրանցից 139-ը իրենք են ստեղծել իրենց կարողությունը, իսկ 56-ը ժառանգել են: Նորեկ միլիարդատերերի թվով առաջատարը Չինաստանն է՝ 53:
Ցանկի ամենաերիտասարդ ներկայացուցիչը Քայլի Ջեներն է՝ Քիմ Քարդաշյանի քույրը: 21 տարեկանում նրա կարողությունը գերազանցել է 1 միլիարդ դոլարի շեմը:
Ֆորբսի 2019 թվականի ցանկում ընդգրկված 2153 հարուստների շարքում 4 հայ միլիարդատեր կա: Նրանցից ամենամեծ կարողությունն ունի Սամվել Կարապետյանը: 3.7 միլիարդ դոլարով նա 568-րդն է:
Սերգեյ Գալիցկին (Հարությունյան) 3.5 միլիարդ դոլար ունի: Էդուարդո Էռնեկյանն ունի 1.6 միլիարդ դոլար, ոսկերիչ Քերոլին Ռաֆայելյանը՝ 1 միլիարդ: