Նախագահը Դավիթ Սեդրակյանին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով


Նախագահը Դավիթ Սեդրակյանին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով
Մարտ 6 13:35 2019

ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Դավիթ Սեդրակյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրելու մասին:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 136-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասը և 18-րդ հոդվածը. 

Գիտության ասպարեզում ներդրած ավանդի համար Դավիթ Մհերի Սեդրակյանին պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով»,-ասված է հրամանագրում։