Դեռևս 2018 թ. հունիսին «Թավշյա հարաբերություններ հեղափոխությունից առաջ» հրապարակման ներքո անդրադարձել էինք քաղաքացի Մամիկոն Բագրատունու յուրատեսակ գործունեությանը: Բագրատունու՝ Մոշի, անունը մամուլն ակտիվորեն սկսեց շրջանառել Արամ Վարդանյանի՝ Վստրեչի Ապերի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում: Քրեական գործի լուսաբանման ընթացքում բազմաթիվ լրատվամիջոցների կողմից փաստարկվեց այն, ինչ ամիսներ առաջ արձանագրել էինք՝ մեջբերենք. «Պարզվում է, որ Մոշի հիմնական զբաղմունքը կամ «մասնագիտական կողմնորոշումը» կանայք են, ընդորում՝ ամուսնացած կանայք: Վերջինիս հաջողվել է բազմաթիվ կանանց գլուխ պտտեցնել, ապա անցնել գործողությունների բուն ծրագրին՝ հենվել նրանց վրա ու ապրել: Վերջինս իրենով արած կանանց պարբերաբար հորդորել է գումար տրամադրել իր ծախսերի համար, իրեն լավ աչքով նայել, որպեսզի սիրո չափաբաժնում փոփոխություններ չգրանցվեն: Հետաքրքիր զուգադիպությամբ Մոշն ընտրել է ճանաչված մարդկանց կանանց ու հարազատներին: Նյութական շահագրգռվածությունից բացի այս մոտեցումը պայմանավորված է եղել նրանով, որ Մոշը սիրել է ընկերների շրջապատում գլուխ գովալ, թե իր սիրային ցանցում են հայտնվել սոցիալական հատուկ ծագում ունեցողները՝ հարուստներն ու ճանաչվածները:
Տարբեր առիթներով Մոշը պարծեցել է, թե այսինչ պաշտոնյայի կամ ճանաչված մարդու կինն իր համար պատրաստ է ամեն ինչի»: Հրապարակման վերջում հավելել էինք՝ բոլոր այն կանայք, որոնք տուժել են սույն տղամարդու անառակաբարո վարքի պատճառով, կարող են դիմել մեզ՝ վստահ լինելով, որ անձնական տվյալների պաշտպանությունը ապահով ձեռքերում է:
Օրերս տեղեկացանք, որ Բագրատունին հայց է ներկայացրել NewsBook-ի դեմ: Հայցի բովանդակությանը դեռ կանդրադառնանք, այս պահին շարունակում ենք ներկայացնել խմբագրություն ահազանգած քաղաքացիների պատմությունները, որոնք տուժել են Բագրատունու գործողություններից: Այդպիսի երեք պատմություն արդեն ներկայացրել ենք: Սա հերթականն է:
NewsBook-ի զրուցակիցը սփյուռքահայ Դ. Հարությունյանն է (անուն-ազգանունը փոփոխված է-խմբ.), որն անգամ չսպասեց մեր առաջին հարցի ձևակերպմանն ու սկսեց իր պատմությունը.
- Մամիկոնը կարծում է, թե ինքը կարող է երբ և ում ուզենա՝ «կպցնի»: Կներեք իհարկե այսպես արտահայտվելու համար, բայց նրա հետ կապված բոլորը խաբվել են նույն ձևով: Մի ձև է գտել, և այդ ձևով բոլորին որսում է: Ճիշտն ասա, կինս երկու անգամ գնաց ատամնաբուժարան ատամները բուժելու, և դա էլ դարձավ միջոց Մամիկոնի համար: Կնոջս ասում է, եթե ինչ-որ նորություններ եք ուզում իմանալ մեր կլինիկայի մասին՝ զեղչերի հետ կապված, Facebook-ով կարող եք ինձ հետ կապնվել: Կինս էլ մարտի 8-ին ընդառաջ փորձել է պարզել զեղչերի մասին ինֆորմացիան: Դա էլ առիթ է հանդիսացել, որ Մամիկոնը սկսի իր գրագրությունը: Սակայն արդեն Վալենտինի օրը Մամիկոնը կնոջս նվեր է ուղարկել՝ ընդառաջ մարտի 8-ի:
- Ի՞նչ նվեր է ուղարկել:
- Նվերը եղել է երկու պանդա՝ մեծ ու փոքր: Արդեն նախկին կնոջս ասել էր, թե մեծը ինքն է, փոքրը՝ կինս: Իբր կատակել է. նա այսպես է գրել, որ եթե մեկը լրջորեն հարցնի, փորձի համոզել, թե կատակել է: Կինս չի կապնվել հետը, բայց մեր տանն այնքան մեծ խռովություն և անվստահություն առաջացավ, որ դրանից հետո ամեն ինչ վերջացավ: Բաժանվեցինք: Դրանից օրեր անց նախկին կինս ընկավ և ոտքը կոտրեց. չորս ամիս չկարողացավ քայլել: Երբ ինձանից հեռացավ, պատրաստ էր Մամիկնոի հետ դուրս գալ ու շարունակել հարաբերությունները, բայց ոտքի վնասվածքի պատճառով հանդիպումները հետաձգվեցին ու այդպես էլ չկայացավ այն, ինչ ծրագրել էր Մամիկոնը: -
Համոզմուքն ունե՞ք, որ կնոջ ոտքի կոտրվածքն է կանխել հանդիպումն ու հարաբերությունների խպորացումը:
- Հարյուր տոկոս, այո:
- Դուք խոսել եք ձեր կնոջ հետ:
- Այո, նա ասել է, որ ամուսնացած է, բայց Մամիկոնը շարունակել է գրել: Դե ինքը երեկոյան սոցցանցերում է, և ով էդ պահին օնլայն է՝ նրա հետ էլ զբաղվում է, հետո հասնում է իր ուզածին:
- Փորձե՞լ եք հանդիպել Բագրատունուն՝ հասկանալ՝ ինչո՞ւ է նման քայլի դիմել:
- Տեղի ունեցածից հետո ես ցանկացել եմ տեսնել՝ ո՞վ է նա և ինչո՞ւ է նման բան արել, բայց ինքն անընդհատ փախուստի է դիմել: Հետո ասել էր, թե ինքն էդպիսի աղջկա չի ճանաչում: Սրա պատճառով հերթական ընտանիքը քանդվեց, որովհետև անվստահություն ու անախորժություն մտավ իմ տան մեջ: Ու առիթը հենց այդ գրագրությունն էր:
- Դուք կամ ձեր նակին կինը փորձե՞լ եք հետ ուղարկել Վալենտինի օրվա նվերը:
- Այո: Երեք ամիս առաջ ցանկացա էդ պանդաներն իր կնոջն ուղարկել: Նա Հյուսիսային պողոտայի խանութներից մեկում մենեջեր է աշխատում: Մի քանի անգամ գնացել եմ, բայց կինն այնտեղ չի եղել: Ցանկությունս էր կնոջը հասկացնել, թե ինչ տականք է նրա ամուսինը: Ինքը խաբեբա է: Կարող է ամուսաննալ այսօր, վաղը՝ բաժանվել, մարդկանց խաբելով՝ փող ուզել: Կարող է էդ հարաբերություններն ու գրագրությունները նկարի՝ հետո փող ուզի նրանցից, հարուստ աղջիկների «կպցնի»:
- Դուք ինֆորմացիա ունեք, որ նա նման բանե՞ր է արել:
- Ես նրան մի քանի անգամ հետևել ու տեսել եմ տարբեր աղջիկների հետ, ընդ որում՝ էնպես էր քայլում, ասես այդ կանանց օրինական ամուսինը կամ շատ մոտիկ մարդը լիներ: Նույն օրը՝ տարբեր աղջիկների հետ: Ես կարող եմ գալ ու դատարանում ասել, որ դու տականքի մեկն ես: Խաբեբա ես, օգտագործում ես մարդկանց, ընտանիքներ քայքայում: Հեղափոխութունից հետո լրատվականներով հաճախ եմ լսում սրա անունն ու ավելի եմ նյարդայնանում: Որտեղ էլ որ տեսնեմ նրան՝ առաջինը երեսին թքելու և ասելու եմ՝ դու տականք ես, դու կարծում ես, որ բոլորը քո խաղալիքն են: Մինչ այդ պանդաները իր կնգան եմ տալու ու ասեմ՝ ամուսինդ է իմ կնոջը տվել, ես էլ հիմա սա քեզ եմ տալիս, որ քեզ «կպցնեմ»: Կարելի՞ է քեզ «կպցնել», որ Մամիկոնն իր մաշկի վրա զգա այդ ամենը:
Նյութի աղբյուրը ` Newsbook.am