Երևանում վիճաբանության ժամանակ գազային ատրճանակից կրակոց է արձակվել, կան բերման ենթարկվածներ


Երևանում վիճաբանության ժամանակ գազային ատրճանակից կրակոց է արձակվել, կան բերման ենթարկվածներ
Մարտ 6 11:50 2019

Ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացված օպերատիվ տվյալներով՝ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողների կողմից բացահայտվել է մարտի 3-ին Արաբկիր վարչական շրջանում տեղի ունեցած վիճաբանություն-կրակոցի դեպքը։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մարտի 3-ի երեկոյան Կոմիտասի պողոտայի թիվ 63 հասցեի դիմաց վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի բնակիչներ՝ 46-ամյա Վարդան Պարսամյանի, 44-ամյա Արթուր Բաբայանի և 43-ամյա Արտակ Մարգարյանի միջև։ Վերջիններս երեկ՝ մարտ 5-ին, բերման են ենթարկվել Արաբկիրի ոստիկանություն, որտեղ էլ պարզվել է, որ վիճաբանության ժամանակ Ա. Բաբայանը իր մոտ եղած «Ատմագա» տիպի 9 մմ տրամաչափի գազային ատրճանակից կրակոց է արձակել։

Ա. Բաբայանը ոստիկաններին է ներկայացրել նշված ատրճանակը, որն օրինական է եղել։ Վերջիներս ոստիկանությունում հրաժարվել են կատարվածի մասին բացատրություններ տալ։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: