Վարդանաշեն համայնքի ղեկավարն իր լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել համայնքի ավագանուն: Այս մասին հայտնում են Արմավիրի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ըստ հաղորդագրության՝ ավելի վաղ Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքի ղեկավար Արթուր Մանուկյանը համագյուղացիների դժգոհությունների և համայնքում ստեղծված լարված իրավիճակի պատճառով 2018 թվականի նոյեմբերի 28-ին իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ համապատասխան դիմում էր ներկայացրել համայնքի ավագանուն, որը բավարարվել Էր:
2019 թվականի փետրվարի 17-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում նա դարձյալ առաջադրել էր իր թեկնածությունը և 50 ձայնի տարբերությամբ վերընտրվել համայնքի ղեկավարի պաշտոնում: