Սևան քաղաքի 3 բնակիչ թունավորվել է շմոլ գազից


Սևան քաղաքի 3 բնակիչ թունավորվել է շմոլ գազից
Մարտ 5 19:17 2019

Մարտի 4-ին, ժամը 17.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում ահազանգ է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Սևան քաղաքի 3 բնակիչ:

Պարզվել է, որ նրանք նույն օրը, ժամը 16.30-ի սահմաններում, թունավորվել են իրենց տան խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչ գազի կաթսայի թերայրման հետևանքով առաջացած շմոլ գազից:

Կատարվում է քննություն: