Գորիսի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-40 մետր


Գորիսի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-40 մետր
Մարտ 4 17:56 2019

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 4-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Մեղրիի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-40 մետր:
 
Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը դժվարանցանելի է: Նշված ճանապարհը սպասարկող ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները կատարում են ճանապարհի մաքրման և լայնացման աշխատանքներ: Վարորդներին հորդորում ենք առայժմ խուսափել նշված ճանապարհով երթևեկելուց:
 
Վարդենյաց լեռնանցքը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է:
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
 
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: