Սերդար Քըլըչը ժամանել է Հայաստան. նրան դիմավորել է Ռուբեն Ռուբինյանը


Սերդար Քըլըչը ժամանել է Հայաստան. նրան դիմավորել է Ռուբեն Ռուբինյանը
Սեպտեմբեր 12 11:28 2025

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը ժամանել է Հայաստան։  

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը Հայաստան-Թուրքիա սահմանին՝ Մարգարայի անցակետի մոտ, ողջունել է կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչին։