Վարդանիկ, քանի հնար ունես, աշխատի մեր քաղաքի համար մի լավ բան արա, հակառակ դեպքում գյումրեցիներն իրենց ասելիքը կասեն. ՔՊ-ական


Վարդանիկ, քանի հնար ունես, աշխատի մեր քաղաքի համար մի լավ բան արա, հակառակ դեպքում գյումրեցիներն իրենց ասելիքը կասեն. ՔՊ-ական
Սեպտեմբեր 12 10:48 2025

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանն արձագանքել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։

«Ղուկասյան Վարդանը, զբաղեցնելով Գյումրու համայնքապետի պաշտոնը, ասուլիս հրավիրելով և գյումրեցիներին ներկայացնելով, որ «բրուշատկայի գողը գող չէ», իր ոճի մեջ ճոռո ճոռո խոսելով և դերասանական տաղանդը ի ցույց դնելով՝ անդրադարձել է նաև ինձ` ի պատասխան իմ` որպես ԱԺ պատգամավոր և գյումրեցի, իրենց իշխանության կողմից քաղաքի վատ կառավարման և գյումրեցիներին տված խոստումների չկատարման մասին տվածս հարցազրույցին։

Ղուկասյան Վարդան, կամ ինչպես ինքդ ես քեզ հրապարակային ներկայացնում` Վարդանիկ, ես ոչ միայն չեմ վախենում «360 վոլտից», այլ նաև քո շեֆերից չվախենալով եմ դուրս եկել փողոց որպես հեղափոխական թիմի անդամ, պայքարել եմ շեֆերիդ` քեզանից հարյուրապատիկ ավել «բարձր վոլտերի» դեմ և հաղթել։

Այնպես որ, քանի հնար ունես, աշխատի մեր քաղաքի համար մի լավ բան արա` տվածդ նախընտրական խոստումները կատարի, եթե կարող ես իհարկե, հակառակ դեպքում գյումրեցիները իրենց ասելիքը կասեն»,- հայտարարել է ՔՊ-ականը։