Բանտախցում ժամանակը մեռնում է մեր աչքի առաջ , իսկ մենք ապրել ենք ուզում: Ամեն օրն իր հետ տանում է մեր կյանքի մի փոքրիկ հատված անվերադարձ: Ով չի կորցրել իր ազատությունը, նա չգիտի, թե ինչ է այն: Արդարության աչքերը ոչ թե կապել, այլ հանել են:Կարծես մի մութ խավար պատած լինի մեզ, լուսաբացը չկա ու չկա: Մարդիկ, որոնք 1989 թվականին բռունցքները վեր պայքարեցին աշխարհի և ճակատագրի դեմ, այսօր վախից և հուսահատությունից ստրկացել են:
Այս տողերը Նորք-Մարաշի գործով ամբաստանյալ Արթուր Վարդանյանի գրառումներից են, որոնք նա գրառել է կալանավայրում 2016 թվականին: Արթուր Վարդանյանի կինը ArmDay.am-ին տրամադրել է ամուսնու գրառման ամբողջական տարբերակը, որը ներկայացնում ենք ստորև.
Ավելի վաղ հայտնել էինք,որ Նորք-Մարաշի գործով ամբաստանյալ Ա. Վարդանյանի վիճակը կտրուկ վատացել է. կնոջը թույլ չեն տվել խնամել նրա: Վարդանյանի մոտ ախտորոշվել է Կրոնի հիվանդություն:
ArmDayam-ի հետ զրույցում տիկին Աշխենը նշեց, որ ամուսինը շարունակում է գտնվել Միքայելյան վիրաբուժական ինստիտուտում՝բժիշկների հսկողության ներքո և որ ինքն արդեն տույլտվություն ունի խնամել ամուսնուն:
Հիշեցնենք, որ «Հայոց Վահան» կազմակերպության ղեկավար Արթուր Վարդանյանը ԱԱԾ-ի պնդմամբ, 2015 թ. ղեկավարել է բացահայտված հանցավոր խումբ, մեղադրվում է հանցավոր համագործակցություն ստեղծելու կամ ղեկավարելու և ապօրինի զենք պահելու մեջ, որը կատարվել է կազմակերպված հանցավոր խմբի կողմից: