Գագիկ Խաչատրյանը բերման ենթարկված չի եղել. «Ասֆալտին է փռվել» միայն նրա թիկնազորը


Գագիկ Խաչատրյանը բերման ենթարկված չի եղել. «Ասֆալտին է փռվել» միայն նրա թիկնազորը
Մարտ 4 16:10 2019

Շաբաթ օրը մամուլը գրեց, թե ոստիկանությունը բերման է ենթարկել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին եւ նրա թիկնազորին:

armtimes.com-ին, սակայն, հաջողվեց պարզել, որ Գագիկ Խաչատրյանը բերման ենթարկվածների թվում չի եղել. ոստիկանություն է տարվել նրա թիկնազորը՝ շարասյունով երթեւեկելու համար, «ասֆալտին փռելու» օպերացիայի ժամանակ Գագիկ Խաչատրյանը առջեւի մեքենայում է եղել:

ՀՀ ոստիկանությունից armtimes.com-ին ի պատասխան միայն ասացին, որ ոստիկանությունը մշտապես նման գործողություններ իրականացնում է, սակայն այլ մանրամասներ չհայտնեցին: