Մարտի 2-ին, ժամը 03.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ Սիլիկյան թաղամասից բուժօգնության են տեղափոխվել 4 քաղաքացի:
Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 22.30-ին, տանը շմոլ գազի արտահոսքի հետեւանքով:
Կատարվում է քննություն:
Իսկ արդեն մարտի 3-ին, ժամը 18.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «Էկզոգեն թունավորում շմոլ գազով, դիզելային գեներատորից» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Լիճք գյուղի 6 բնակիչ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, թունավորվել են իրենց տան նախասրահում տեղադրված բենզինային էլեկտրական հոսանք արտադրող սարքից արտանետված ծխից:
Նշանակվել է ԴԲՓ:
Նախապատրաստվում են նյութեր: