Մադրիդյան սկզբունքների հիմքում այն մոտեցումն է, որի համաձայն՝ պետք է ինչ-որ բան տաս, որպեսզի ինչ-որ բան վերցնես, եւ ներկա իշխանությունները, ինչպես եւ քաղաքական շատ ուժեր, չեն մերժում նման հնարավորությունը։ Այս մասին փետրվարի 26-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է քաղաքագետ Արա Պապյանը։
«Ադրբեջանում սկզբից ևեթ ձևավորվել է օրակարգ, որի համաձայն՝ նրանք պատրաստ են քննարկել հարցեր, այդ թվում կարգավիճակի մասին, բայց պայմանով, որ Ղարաբաղը պետք է լինի իրենց երկրի կազմում։ Այս հարցով հայկական կողմը չունի հստակ կողմնորոշում, թե ինչպես վերաբերվի Մադրիդյան սկզբունքներին։ Իսկ այդ սկզբունքներն անընդունելի են, քանի որ զիջումները կհանգեցնեն կործանարար հետևանքների»,-ասաց քաղաքագետը:
Ա.Պապյանի խոսքով՝ Ի տարբերություն ադրբեջանական հասարակության, որը հենվում է հակահայկական գաղափարախոսության վրա, հայկական հասարակությունում ադրբեջանցիների հանդեպ վերաբերմունքն ավելի լոյալ է։
«Անգամ եթե Ալիեւը խաղաղություն ցանկանա, ապա կբախվի այն խնդրին, որ իր ժողովուրդն այլ պատկերացում ունի»,- ասաց փորձագետը։