Ձերբակալվել է Հրազդանի համայնքապետարանի Հարկային բաժնի նախկին պետը


Ձերբակալվել է Հրազդանի համայնքապետարանի Հարկային բաժնի նախկին պետը
Փետրվար 25 16:56 2019

Փետրվարի 24–ին ձերբակալվել է Հրազդանի համայնքապետարանի Հարկային բաժնի նախկին պետ Սամվել Գրիգորյանը, հարցաքննվել են մի քանի աշխատակիցներ: Այս մասին NEWS.am-ին ասաց Հրազդանի քաղաքապետ Սեւակ Միքայելյանի մամուլի խոսնակ Մայիս Պողոսյանը։

«2018 թվականին Հրազդանի քաղաքապետարանում Perfect Аudit ընկերությունը հայտնաբերել էր միլիոնների հասնող չարաշահումներ: Միայն հարկային բաժնում վերջին 3 տարում հայտնաբերել են 138 միլիոն 534 հազար դրամի չարաշահում։ Այս չարաշահումները կապված են եղել գույքահարկի եւ հողի հարկի հետ, որ քաղաքացիները վճարել են, հետո պարզել են, որ իրենց անունով պարտքեր են կուտակվել»,– ասաց մամուլի խոսնակը։

Մայիս Պողոսյանը նշեց, որ հարկային բաժնի որոշ աշխատակիցներ այս պահին էլ աշխատում են քաղաքապետարանում։