EnterTrain-ը որոշել է ներկայացնել բրիտանական թագավորական ընտանիքի ամնախորհրդավոր գաղտնիքները:
1. Բրիտանական թագավորական ընտանիքի անդամներին չի թույլատրվում խաղալ «Մոնոպոլիա» խաղը
Պատճառն այն է, որ խաղացողները արագ տրվում են ազարտի, և խաղը դառնում է չափազանց կոպիտ:
2. Ելիզաբեթ Երկրորդը գերադասում է ընդգված վառ գույնի հագուստ
«Ես չեմ կարող գորշ գույնի հագուստ կրել, քանի որ չի հասկացվի, թե ով եմ ես»,- ասում է թագուհին:
3. Թագուհին երկու անգամ է նշում իր ծննդյան օրը
Տարվա մեջ մի անգամ պաշտոնապես նշվում է նրա ծննդյան օրը, որը շարժական տոն է համարվում Միացյալ Թագավորությունում, իսկ մյուսը նրա իսկական ծննդյան օրն է:
4. Թագավորական ընտանիքի անդամներին չի կարելի դիպչել
Շատ հաճախ այդ ավանդույթը խախտվում է:
5. Թագավորական ընտանիքի անդամները պարտավոր են ընդունել բոլոր նվերները
Այդ նվերների ճակատագիրը հետագայում որոշում է թագուհին:
6. Ելիզաբեթ Երկրորդը պայմանավորում է միջոցառման էթիկետը
Եթե ընթրիքի ժամանակ թագուհին դադարում է ուտել, մնացած բոլորը պետք է հետևեն նրան:
7. Թագուհին կարող է շրջագայել առանց անձնագրի
Երկրից դուրս գալու համար նա կարող է և չներկայացնել իր անձնագիրը, քանի որ Բրիտանիայում անձնագրերը տրվում են իր կողմից:
8. Թագավորական ընտանիքը ունի եկամուտի սեփական աղբյուրը
Թագավորական ընտանիքը չի ապրում բացառապես պետական բյուջեի հաշվին. նա ունի իր եկամուտի սեփական աղբյուրը:
9. Ելիզաբեթ Երկրորդը երթևեկում է առանց վարորդական իրավունքի և համարների
Ամբողջ Մեծ Բրիտանիայում թագուհին միակն է, որ ունի այդ իրավունքը:
10. Թագավորական ընտանիքի անդամները պետք է թագուհուց թույլտվություն ստանան ամուսնանալու համար
Օրենքի համաձայն՝ թագավորական գահի հետնորդները մինչև 25 տարեկան պիտի ամուսնանալու թույլտվություն ստանան թագուհուց:
11. Թագավորական ընտանիքի անդամի հետ ամուսնանալով՝ դուք երբևէ գահին չեք բազմի
Այս օրենքը վերաբերում է նաև հենց իրեն՝թագուհուն. նրա ամուսինը՝ Ֆիլիպը, թեպետ ունի թագավոր-կոնսորտի տիտղոս, սակայն չի կարող դառնալ թագավոր:
Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain-ը










