Վարչապետի որոշմամբ, Գեղարքունիքի, Լոռու եւ Տավուշի փոխմարզպետներն ազատվել են պաշտոններից


Վարչապետի որոշմամբ, Գեղարքունիքի, Լոռու եւ Տավուշի փոխմարզպետներն ազատվել են պաշտոններից
Փետրվար 20 12:47 2019

Վարչապետի որոշմամբ Գեղարքունիքի, Լոռու եւ Տավուշի փոխմարզպետներ են ազատվել աշխատանքից:

Մասնավորապես, ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝

Սամվել Ռուբենյանն ազատվել է ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալի պաշտոնից:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ Սերգեյ Սարուխանյանն ազատվել է ՀՀ Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից:

Պաշտոնից ազատվել է նաեւ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անուշավան Ղազարյանը: