Պատահական անցորդներին գրքեր են նվիրում նախարարներն ու վարչապետը (տեսանյութ)


Պատահական անցորդներին գրքեր են նվիրում նախարարներն ու վարչապետը (տեսանյութ)
Փետրվար 19 22:42 2019

Վարչապետը և կառավարության անդամները այսօր հենց փողոցում գրքեր են նվիրել պատահական անցորդներին:

Կրթության եւ գիտության, Արդարադատության, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի, Տրանսպորտի, Կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարները, Մշակույթի փոխնախարարը նվիրել են գրքեր՝ սեփական գրադարաններից, մակագրելով ու ստորագրելով դրանք:

Իսկ օրվա վերջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու տիկինը՝ Աննա Հակոբյանը օրն ավարտեցին գրախանութում՝ տարբեր հեղինակների գրքեր մակագրելով ու պատահական անցորդներին նվիրելով:

Հիշեցնենք, որ ամեն տարի փետրվարի 19-ը՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը նշվում է որպես գիրք նվիրելու օր:

 Մանրամասները՝ ՀՀ կառավարության լրատվական ծառայության պատրաստած տեսանյութում: