Հեռացավ՝ իր հետ տանելով ավանդապաշտության ողջ դարաշրջան. Հասմիկ Պապյանը լուսանկար է հրապարակել Լագերֆելդի հետ


Հեռացավ՝ իր հետ տանելով ավանդապաշտության ողջ դարաշրջան. Հասմիկ Պապյանը լուսանկար է հրապարակել Լագերֆելդի հետ
Փետրվար 19 22:17 2019

Հանրահայտ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանն իր ֆեյսբուքյան էջում արխիվային լուսանկար է հրապարակել գերմանացի դիզայներ Կարլ Լագերֆելդի հետ:

«Հանգչի՛ր խաղաղությամբ, սիրելի՛ Կարլ Լագերֆելդ... Հեռացավ՝ իր հետ տանելով ավանդապաշտության ողջ դարաշրջան: Ճաշակ թելադրող, նրբանկատ, խոր, իր համոզմունքներին հավատարիմ և պարզապես մեծ սրտի տեր Մարդ:
Այդպիսիք շատ չեն մեր կողքին: Ափսո՜ս…»,- լուսանկարին կից գրել էերգչուհին:

Հիշեցնենք, որ Chanel նորաձևության տան գեղարվեստական տնօրեն, աշխարհահռչակ դիզայներ Կարլ Լագերֆելդը կյանքից հեռացել է 85 տարեկան հասակում: