22 տարի հետախուզման մեջ գտնվող 72-ամյա Թեւանին հայտնաբերել ու բերման են ենթարկել


22 տարի հետախուզման մեջ գտնվող 72-ամյա Թեւանին հայտնաբերել ու բերման են ենթարկել
Փետրվար 19 20:12 2019

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժնի եւ անձնագրային եւ վիզանների վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 18-ին, ժամը 16.50-ին, Երեւանի Դավիթաշեն 4-րդ թաղամասից ոստիկանության Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել 72-ամյա Թեւան Խ.-ն:

Ոստիկանությունից հայտնում են, որ նա 1997թ. հոկտեմբերի 1-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 178 հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերի ու 179 հոդվածի (Յուրացոումը կամ վատնումը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: