Ռուս սահմանապահը հայտնաբերել է անհետ կորած քաղաքացու դին


Ռուս սահմանապահը հայտնաբերել է անհետ կորած քաղաքացու դին
Փետրվար 19 17:01 2019

 Սյունիքի մարզի Մեղրիի ռուսական սահմանապահ ջոկատի և Մեղրիի ոստիկանության բաժանմունքի աշխատակիցները փետրվարի 11-ից 17-ը իրականացրել են անհետ կորած քաղաքացու որոնողականմ աշխատանքներ:

Ինչպես  տեղեկացրին Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության  սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից, ռուս սահմանապահներից մեկը շան օգնությամբ  գտել է կորած քաղաքացու դին:

Նշվում է, որ որոնողական աշխատանքների ընթացքում սահմանապաhի շունը սկզբում գտել է կորած քաղաքացու հեռախոսը, իսկ 1.5 ժամ անց՝ նրա դին: