Մի քանի տնական եւ արդյունավետ միջոցներ՝ աղիները մաքրելու համար:
Խնձորի քացախ՝
Խնձորի քացախը նպաստում է աղիներում առողջ բակտերիաների աճին, ինչպես նաեւ մաքրում աղիները:
Աղաջուր կամ սովորական ջուր՝
Ջուրը աղիները լվանալու բնական ու հրաշալի միջոց է, այն հանում է տոքսիները աղիներից, օգնում սննդի մարսվելուն: Օրական 6-8 բաժակ սենյակային ջերմաստիճանի ջուր խմելը հիանալի մաքրում է աղիները: Կարող եք նաեւ երբեմն ջրին մի փոքր աղ ավելացնել:
Կիտրոն՝
Կիտրոնի հյութն արագացնում է նյութափոխանակությունն ու մաքրում աղիները:
Բանջարեղենի թարմ քամած հյութեր՝
Բանջարեղենի եւ մրգերի թարմ քամած հյութերը նույնպես հրաշալի մաքրում են աղիները: Սակայն դրանք չարաշահել եւս պետք չէ:
Աղբյուր՝ Բուժ ինֆո










