Կանանց ուղեղն ավելի երիտասարդ է, քան տղամարդկանցը


Կանանց ուղեղն ավելի երիտասարդ է, քան տղամարդկանցը
Փետրվար 8 00:13 2019

Գիտնականները, հնարավոր է, նոր բացատրություն են գտել այն երեւույթին, որ կանայք տղամարդկանցից ավելի երկար են ապրում: Նրանք պարզել են, որ կանանց ուղեղը ավելի երիտասարդ է:

Վաշինգտոնի համալսարանի մասնագետները պարզել են, որ կանանց ուղեղը միջինը 4 տարով ավելի երիտասարդ է, քան տղամարդկանցը:

Հետազոտությանը մասնակցել են 205 հոգի՝  20-82 տարեկան 121 կին եւ 84 տղամարդ։ Պոզիտրոնաէմիսիոն տոմոգրաֆիայի օգնությամբ գիտնականներն ուսումնասիրել են, թե ինչպես է նրանց ուղեղը մատակարարվում գլյուկոզայով ու թթվածնով։ Ելնելով ուղեղի մետաբոլիզմի տվյալներից՝ հատուկ մշակված ալգորիթմը պետք է պարզեր փորձարկմանը մասնակցող կանանց տարիքը։

Արդյունքում պարզվել է, որ նյութափոխանակությունը կանանց ուղեղում համապատասխանում էր ավելի երիտասարդ տարիքի:

Գիտնականները պարզել են, որ կանանց ուղեղը մոտ 4 տարով ավելի երիտասարդ է, քան տղամարդկանցը, ինչի հետեւանքով էլ կանայք տղամարդկանցից ավելի երկար են ապրում:

Աղբյուր՝ Բուժ ինֆո