ՊԵԿ-ի հետ համաձայնության են եկել. աշխատանքները նախատեսում են սկսել մարտի 1-ից


ՊԵԿ-ի հետ համաձայնության են եկել. աշխատանքները նախատեսում են սկսել մարտի 1-ից
Փետրվար 4 08:40 2019

Արարատի մարզում կոկորդիլոսաբուծության հետ կապված խնդիրը  ՊԵԿ-ի հետ կապված լուծված է: Այս մասին  լրագրողների հետ զրույցում ասաց  «Արմոն» ընկերության հիմնադիր, երկրաբան Խաչատուր Սարգսյանը:

«Ներկրելու համար ամեն ինչ ունի կոդ, իսկ մենք չունենք մշակված օրենսդրություն՝ ինչ է դա՝ թռչո՞ւն, թե՞ կենդանի: Խնդրել էինք ՊԵԿ-ին ճշտել՝ ինչ կոդի տակ ներկրել: Եթե ձու է, ապա ներկրումը լինելու է թռչունի հետ կապված, եթե կենդանի կոկորդիլոս ենք ներկրում, ապա այն լինելու է կենդանու անվան տակ: Խնդիրը լուծված է»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ նախատեսվում է ձու ներկրել 3-4 տարբեր աֆրիկյան երկրներից և տարիների ընթացքում հենց այստեղ հիմնել կոկորդիլոսաբուծարան, որի համար կլիմայական պայմանները բավարար են:Մեկ ձվի արժեքը 400 դոլար է:

Սարգսյանի խոսքով՝ նախատեսվում է այգու կառուցման աշխատանքները սկսել մարտի 1-ից: