Մոդել Լյուսի Հայրապետյանը, որն աչքի է ընկնում իր անկեղծությամբ, հերթական անգամ անձնական փորձառությամբ է կիսվել իր հետևորդների հետ։ Մոդելն այս շրջանում ապրում է Դուբայում։ Նա պատմել է իր հերթական ժամադրության մասին, որն, ըստ երևույթին, շատ անհետաքրքիր է անցել նրա համար։ Սոցիալական ցանցերում մոդելն անկեղծացել է՝ ամեն անգամ նոր հարաբերություններ սկսելուց հավատացած է, որ «հերթական անգամ հերթական թափթփուկը» չի լինի:
«Նստած սպասում եմ, թե երբ են հաշիվը բերելու: Էնքան անհետաքրքիր ա, որ արագ վիդեո մոնտաժեցի` սենց իրար հետ նստած: Թող կարդա իմանա, պահ»,-իրեն բնորոշ հումորով գրել է Լյուսին։
Նա շարունակել է․ «Նստեցինք, թե չէ հարցրեց. «Ո՞րն ա քո հոբբին»: Վերջին անգամ հուշատետրում էի պատասխանել էդ հարցին: Վայ, հազիվ պահեցի խնդալս, վայ չգիտեմ... Ուզում էի պատաախանեի՝ «Քո նման էշերի ճակատը պաչելը, այ ցավդ տանեմ: Ամենասիրածս հոբբին ա «պԱ ժիզնի»»:
Մոդելը հումորով հավելել է՝ «Կարճ ասած, շնորհակալություն, սիրելի հոբբի, լավ ուրախացանք։ Կյանք ջան, հաջորդը խնդրեմ։ Էլ ի՞նչ աշխարհ կա, որ ուզում ես անցնեմ, էլ ի՞նչ սունկ կա, որ պետք ա ուտել, ասա, գիտես՝ ես միշտ պատրաստ եմ»։