Երեւանում Nissan March-ի վարորդը վրաերթի է ենթարկել 26-ամյա հետիոտնին, ապա բախվել երկաթյա սյանը. կան վիրավորները


Երեւանում Nissan March-ի վարորդը վրաերթի է ենթարկել 26-ամյա հետիոտնին, ապա բախվել երկաթյա սյանը. կան վիրավորները
Փետրվար 4 10:58 2019

Երեւանում, փետրվարի 3-ին վրաերթ է տեղի ունեցել. ժամը 00:10-ի սահմաններում Երեւանի բնակիչ 28-ամյա Ջոնիկ Խ.-ն իր վարած Nissan March մակնիշի 49 VV 499 համարանիշի ավտոմեքենայով Ազատության պողոտա 2-րդ շենքի դիմաց վրաերթի է ենթարկել Չարենցավան քաղաքի բնակիչ 26-ամյա Տիգրան Ս.-ին:

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, իսկ վարորդը՝ Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն, քանի որ վրաերթից հետո, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, բախվել է գովազդային վահանակի երկաթե հենասյանը:

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երեւանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: