ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում նոր սերնդի ՀԴՄ-ների հետ կապված դժգոհություններին է անդրադարձել և առաջարկով դիմել Պետական եկամուտների կոմիտեին:
«Վերջին շրջանում մեծ թվով փոքր տնտեսվարողներ են դիմում նոր սերնդի ՀԴՄ-ների հետ կապված հարցով, նշում են, որ գինը բավականին բարձր է, և իրենց համար չափազանց դժվար է ՀԴՄ-ի համար միանվագ վճարել 160 հազար դրամ։ Սակայն պարզվում է շատերը չգիտեն, որ կարող են այդ գումարը վճարել ոչ թե միանգամից, այլ 2 տարվա ընթացքում՝ ամսական մոտ 6700 դրամ։ Դրա համար հարկավոր է ընդամենը ՊԵԿ-ում դիմում գրել, և կկազմվի վճարման ժամանակացույց։
Քանի որ իրազեկվածության պակաս կա, առաջարկում եմ այս հնարավորության մասին իրազեկել հնարավորինս մեծ թվով փոքր տնտեսվարողների։ Նաև ՊԵԿ-ին կառաջարկեի հնարավորության դեպքում համեմատաբար փոքր շրջանառություն ունեցող տնտեսվարողների համար ժամանակացույցը սահմանել ոչ թե 2, այլ 3 տարի։ Այդ դեպքում ամսական վճարումը կկազմի մոտ 4500 դրամ, ինչը տանելի բեռ է փոքրերի համար»,- գրել է նա:
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այս գրառմանն արձագանքել է.
«Պարոն Թունյան, 2 տարվա մարման ժամանակացույց կնքելու հնարավորությունը սահմանված է օրենսդրությամբ, հետևաբար, այս պահին ավելի երկար մարման ժամանակացույց կնքելու իրավական հնարավորություն չկա»: