Չինչին համայնքի անասնաֆերմայում խոշոր հրդեհ է եղել. վառվել է 30 գլուխ խոշոր եղջերավոր անասուն. համայնքապետ


Չինչին համայնքի անասնաֆերմայում խոշոր հրդեհ է եղել. վառվել է  30 գլուխ խոշոր եղջերավոր անասուն. համայնքապետ
Փետրվար 2 15:20 2019

Այսօր՝ փետրվարի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Չինչին գյուղի անասնաֆերմաներից մեկում։ 

Այս մասին մանրամասներ իմանալու նպատակով ArmDay.am-ը կապ հաստատեց  Չինչինի համայնքապետ Կարեն Դարբինյանի հետ:

«Վնասի չափը դեռ չեմ կարող ասել, մոտ 30 խոշոր եղջերավոր անասուն է վառվել, մոտավորապես 1000  քառակուսի  մետր  տարածք էր զբաղեցնում անասնաֆերման: Հրդեհի պատճառները դեռ հայտնի չեն»,-ասաց համայնքապետը:

Նրա խոսքով՝ անասնաֆերման  գյուղից դուրս է գնտվում և այլ  կառույցներ չեն վնասվել հրդեհի պատճառով: 

Հրդեհված անասնաֆերման պատկանում է նույն գյուղի բնակիչ Ավետիք Ադամյանին:

Հարցին, թե պետությունը նման դեպքում փախհատուցում կնախատեսի,  համայնքապետը  նշեց, որ քանի դեռ հետաքննությունը չի պարզել դեպքի հանգամանքները, չի  կարող այդ մասին խոսել: