Բանակում չծառայածներին վերաբերող օրենքն առաջարկում են փոփոխել 10-րդ անգամ


Բանակում չծառայածներին վերաբերող օրենքն առաջարկում են փոփոխել 10-րդ անգամ
Փետրվար 1 22:37 2019

Ի՞նչ կապ ունի «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքը սպարապետ Վազգեն Սարգսյանի հետ: Տարիներ առաջ խորհրդարանում, երբ բանակային ծառայությունից խուսափածներին վերաբերող օրենքն էր քննարկվում, «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը մի այսպիսի բան պատմեց.

«Վազգեն Սպարապետին դեռևս 1990-ականներին գրություն էի գրել այս թեմայով: Միջնորդել էի ինչ-որ մեկին ներելու վերա­բերյալ: Այս հանձնաժողովը եղել է նաև 90-ականներին: Հետո մի անգամ Վազգեն Սպարա­պետն ինձ ասաց՝ նամակի վեր­ջում գրել էիր, թե պատժել կարող են բոլորը, իսկ ներել` միայն ար­քաները: Ես կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ ընդհան­րապես գումարը հանենք, մար­դիկ կարողանան վերադառնալ Հայաստան և հայրենիքում ապ­րեն»,- ասաց Զեյնալյանը: